Doesn't suit? No problem! You can return within 30 days
You won't go wrong with a gift voucher. The gift recipient can choose anything from our offer.
30-day return policy
Հայ նշանավոր գրող Նար-Դոսը `Միքայել Հովհաննիսյանը, ծնվել է 1867թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում և մահացել 1933թ.-ի հուլիսի 17-ին նույն քաղաքում:
Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է Պայքար (1911 թ.) վեպը, որտեղ գրողը ձգտել է ցույց տալ ժամանակի հասարակական գլխավոր հոսանքների՝պահպանողականների և ազատամիտների բախումը, շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մեծ ու փոքր ողբերգությունները, սիրո ողբերգությունը, մարդու հոգու անտեսանելի ծալքերը և օրհասական պայքարը, քննադատել հասարակության անտարբերությունն ու արհամարհանքը անհատի հանդեպ: Վեպը Մանեի անձնական կյանքի դրամայի մասին է: Մի առիթով գլխավոր հերոսուհին՝ Մանեն ասել է, թե ամուսնացած կինն իրավունք չունի սիրելու ուրիշ տղամարդու: Եվ սակայն հայտնվել է հակասության արանքում՝ լինելով ամուսնացած կին, սիրում էր ազատամիտ Բադամյանին: